Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 482 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 25127-ի: Հունիսի 29-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 13,297 է, փաստացի բուժվում է 11,254-ը, գրանցվել է մահվան 433 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 110,571 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 143-ն են։
Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ գրանցվել էր կորոնավիրուսային հիվանդության 24645 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



