Հունիսի 23-ին, տեղական ժամանակով ժամը 19:29-ին 11 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կրուսեսիտա քաղաքից 23 կմ դեպի հարավ՝ Մեքսիկա։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 16.10⁰ և արևմտյան երկայնության 95.91⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Մեքսիկա, Կրուսեսիտա քաղաքից 23 կմ դեպի հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 7.5 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 11 բալ:
Ըստ «РИА Новости» լրատվական գործակալության նախնական տվյալների՝ երկրաշարժի հետևանքով կան ավերվածություններ, 1 զոհ և 1 տուժած։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







