Ամեն օր արձանագրված պացիենտների մոտավորապես 1,7-1,8 տոկոսը մահանալու է: Այս մասին փողոցում դիմակներ բաժանելիս նշել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նա, մասնավորապես, նշել է, որ ամեն օր արձանագրված պացիենտների մոտավորապես 1,7-1,8 տոկոսը մահանալու է, ինչ էլ որ առողջապահական համակարգն անի: «Եթե ունենում ենք 500 արձանագրված նոր դեպք, 7-8 մահ ենք ունենալու, ինչը ողբերգություն է»-ընդգծել է նա։
Թորոսյանը նշել է նաև, որ չպետք է առողջապահական կարողություններին նայել միայն, այլ պետք է հետևել անվտանգության կանոններին՝ խնջույքների, սգո արարաողութունների չպետք է մասնակցել։ «Հիմնական տարածման վայրը աշխատավայրերն են, բանկերը և միջոցառումները»,- ասել է Թորոսյանը՝ կոչ անելով քաղաքացիներին հիմնականում բժշկական դիմակներ կրել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







