Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:46

COVID-19-ի վարակման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 9,1 միլիոնը

Կորոնավիրուսով վարակվածների թիվը երկուշաբթի առավոտյան գերազանցել է 9,1 միլիոնը, հաղորդվում է Worldometers-ի կայքում:

Վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 9 194 960 մարդ, բուժվել է 4 941 766 մարդ, մահացել է 474 508-ը:

Վարակման դեպքերի քանակով առաջատարը մնում է ԱՄՆ-ը, այդ երկրում վարակվել է 2 388 225 մարդ, 122 611 մարդ մահացել է: Բրազիլիան հակառեյտինգի երկրորդ տեղում է՝ 1 111 348 վարակակիր և 51 407 մահվան դեպք։

Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Ռուսաստանը՝ 592 280 վարակված և 8 206 մահացած։

Չորրորդ տեղում Հնդկաստանն է, այստեղ 441 070 մարդ վարակվել է և 14 019-ը մահացել: Մեծ Բրիտանիային հաջորդում են Իսպանիան՝ 293,584 հիվանդ, Պերուն՝ 257 447, Չիլին՝ 246 963, Իտալիան՝ 238 720, եզրափակում է Իրանը՝ 207 525:

Չինաստանը, որտեղ առաջին անգամ արձանագրվել է կորոնավիրուսային վարակի բռնկում, 21-րդ հորիզոնականում է՝ 83 418:

Հայաստանն այս հակառեյտինգում զբաղեցնում է 49-րդ տեղը։ Հունիսի 23-ի դրությամբ երկրում գրանցվել է վարակման 21 006 դեպք և մահվան ելքերի 372 դեպք:

Հիշեցնենք, որ մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել էր COVID-19 կորոնավիրուսի նոր տեսակի բռնկում: ԱՀԿ-ն բոլոր երկրներին կոչ է արել միանալ վարակի դեմ պայքարին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+