Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+3°
  • Կապան+5°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 19:02

Վենետիկի հանձնաժողովի կարծիքը և մեր բերած նախագիծը ամբողջությամբ համահունչ են․ Բադասյան.

«Ուզում եմ հստակ նշել, որ Վենետիկի հանձնաժողովի  կարծիքը և մեր բերած նախագիծը, ամբողջությամբ համահունչ են այն առումով, որ հիմնական կետերի կոնցեպտուալ մասով առա է համաձայնություն՝ որդեգրված սկզբունքի և 2015 թ-ի սահմանադրական դատարանի մոդելը կյանքի կոչելու տարբերակների միջև», -այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստին Սահմանադրական փոփոխությունների մասին Վենետիկյան հանձնաժողովի կարծիքին անդրադառնալով՝ նշեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Ըստ նախարարի՝ Վենետիկյան հանձնաժողովը շեշտել է, որ  սահմանադրական դատարանի նոր մոդելը կյանքի կոչելու պատշաճ տարբերակը գործող դատավորների պաշտոնավարման ժամկետի պահպանում է և պաշտոնվարման նոր ժամկետների աստիճանական ներդրումն է՝ նորմալ փոխարինման միջոցով: Այդուհանդերձ, հաշվի առնելով ՀՀ առկա վիճակը, Վենետիկյան հանձնաժողովը համաձայնել է, որ որպես հնարավոր լուծում կարող է լինել 213 հոդվածի փոփոխությունը և սահմանադրական դատարանի թարմացումը՝ նախատեսելով անցումային ժամանակահատված:

Բադասյանը անդրադարձավ նաև հանձնաժողովի վկայակոչած 82 կետին, որով հանձնաժողովը ափսոսանք է հայտնել, որ իրենց կարծիքի ընդունման օրը ԱԺ-ում նախագիծ է դրվել քննարկման.

«Վենետիկի հանձնաժողովը կոնցեպտի մասով համաձայնել է մեզ հետ՝ նշելով, որ 12 տարով լիազորությունների սահմանափակումը ընդունելի է, ինչի համատեսքստում եզրահանգել է, որ 12 տարուց շատ պաշտոնավարած դատավորների լիազորությունների դադարեցման սկզբունքը ևս ընդունելի է, սակայն առաջարկել է նաև, որ 12 տարուց ավել պաշտոնավարած դատավորների լիազորությունների դադարեցման համար սահմանվի որոշակի անցումային շրջան, ընդ որում առաջարկել են բանաձև՝ ըստ որի անցումային շրջանը պետք  է որոշել տվյալ դատավորների նախորդ սահմանաված պաշտոնավարման ժամկետների հետ հարաբերակցության տեսանկյունից»,-ասաց նախարարը:

Բադասյանը նշեց, որ այդ առջարկը իրենք քննարկել են, սակայն այն խնդրահարույց է.

«Կա խնդիր: Մի կողմից ասում ենք, որ պաշտոնավարման ժամկետը պետք է սահմանափակվի 12 տարով, մյուս կողմից՝ ասում ենք, որ 12 տարով պաշտոնավարած դատավորների լիազորությունների ժամկետը պետք է դադարեցվի, բայց երբ ասվում է, որ հարաբերակցության մեջ պետք է դրվի իրենց՝ նախորդ սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքի հետ, կարող ենք ունենալ այնպիսի են իրավիճակ, որ այն դատավորները, որոնց լիազոր ենթակա կլինեն դադարեցման, եթե հիմք ընդունելով՝ Վենետիկի հանձնաժողովի բանաձևը անցումային շրջան սահմանենք, ավելի երկար պաշտոնավարեն,, քան այն դատավորները, որոնք սահմանափակված են լինելու 12 տարի ժամկետով»,,-ասաց Բադասյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+