Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 560 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 20,268-ի: Հունիսի 21-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 9,002 է, փաստացի բուժվում է 10,802-ը, գրանցվել է մահվան 350 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 95,754 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 114-ն են։
Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ գրանցվել էր կորոնավիրուսային հիվանդության19.708 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



