«Ինչի համար է արտակարգ դրությունը, եթե կարանտին չկա. միայն քաղաքական նպատակներով, որպեսզի քաղաքական ելույթներ չլինեն իշխանության դեմ»-այսօր «Կորոնավիրուսային ճգնաժամը, դրա հումանիտար և սոցիալ–տնտեսական հետևանքները» խորագրով քննարկման ժամանակ ասաց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Նրա կարծիքով՝ Հայաստանում 250 հազար վարակված մարդ կա.
«100 հազար մարդուց վարակված մարդկանց թվով մենք անցանք 600 թիվը: Սա պաշտոնական գրանցվածն է: Չնայած Կառավարության ղեկավարն ասաց 100 հազար վարակված՝ այսօր Հայաստանում կա 250 հազար վարակված մարդ, իսկ վերջին երկու օրը թվերը իջեցվել են, որովհետև այդպես չլիներ, այդպես չէին անի»,-ասաց Բագրատյանը:
Բագրատյանի կարծքիով՝ Հայաստանն այսօր բուժվածների ամենցածր տոկոսն ունի:
Նա ասաց, որ Ինֆեկցիոն հիվանդանոցում տեղ չկա, մարդկանց ոչ մի տիպի բուժում չեն իրակնացնում և ուղղորդում են տուն:
Բագրատյանը բերեց Բելառուսի, Բրազիլիայի, Շվեդիայի և ԱՄՆ օրինակները, որոնք կարանտին չեն ունեցել, բայց վիճակն ավելի լավ է, քան Հայաստանում՝ նշելով, որ այդ 4 պետությունների ղեկավարները պետք է դատվեն.
«Ես կողմ եմ դիմակ կրելուն, միշտ եմ ասել, բայց սրանով ուզում եմ ցույց տալ, որ կառավարությունը սխալ մեսիջ է ուղարկում, թե դիակ կրելու մեջ է պրոբլեմը: Այդ երկրները, որ կարանտին չեն ունեցել, մեծ պատուհաս դարձան իրենց ազգի համար և բոլորը դատվելու են»,-ասաց Բագրատյանը:
Անդրադառնալով ՀՀ Կառավարության գործողություններին՝ Բագրատյանը նշեց, որ կառավարությունը պետք է 4 ամսվա փոխարեն 1 ամիս պետք է հայտարարեր արտակարգ դրություն և մտցներ կարանտինային կոշտ միոցառումներ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






