Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+11°
  • Կապան+11°
  • Սևան+6°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 17:38

Ծանր և ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում կորոնավիրուսով 600 հիվանդ. Արսեն Թորոսյան

Հայաստանում կորոնավիրուսով 600 հիվանդ գտնվում է ծանր և ծայրահեղ ծանր վիճակում։ Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, այս մասին հայտարարել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը առցանց մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա ունեցած տեղեկատվության համաձայն՝ նշված թվից 470-ը ծանր հիվանդներ են, իսկ 116-ը ծայրահեղ ծանր, նրանցից 35-ը միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքերին: Թորոսյանի խոսքով ՝ մեծ է ռիսկը, որ ծայրահեղ ծանր հիվանդների մեծ մասը կարող է մահանալ։

Նախարարը նաև տեղեկացրեց, որ կորոնավիրուսից մահացածների թվում կան նաև երիտասարդներ, իսկ մահացածների 6 տոկոսը (հունիսի 11-ի դրությամբ) որևէ ուղեկցող քրոնիկ հիվանդություն չի ունեցել:

Թորոսյանը նաև տեղեկացրեց, որ հունիսի 15-ի ժամը 15:00-ի դրությամբ հոսպիտալացման կարիք ուներ 231 քաղաքացի: Նրանցից 89 — ը սպասում էին տանը, իսկ մնացածը՝  տարբեր բժշկական կենտրոններում։ Նշված 89 անձից 36 -ի վիճակը գնահատվել է միջին ծանրության, 52-ինը՝ թեթեւ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Ավինյանը պատրաստվում է ազատել քաղաքապետարանի մի շարք վարչությունների պետերի․ ԶԼՄՆոյեմբերի 28
  3. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+