Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+10°
  • Կապան+7°
  • Սևան+5°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 12:51

Գագիկ Ծառուկյանը որևէ առնչություն չունի այդ քր.գործերի հետ, առավել ևս՝ ընտրակաշառք բաժանելու հետ

Պարոն Ծառուկյանը որևէ առնչություն չունի այդ քրեական գործերի հետ, առավել ևս՝ ընտրակաշառք բաժանելու հետ։ Այս մասին «Կենտրոն» հեռուստաընկերության հետ զրույցում նշել է Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը։

«Ի սկզբանե շոուն կազմակերպվեց մի քանի հաղորդագրություններով։ Անձին հրապարկայնորեն մեղադրում են պետությանը հասցված խոշոր վնասների, ինչպես նաև հարկերից խուսափելու, ապօրինի ձեռնարկատիրության համար, ապա գալիս են խուզարկության ընտրակաշառքի գործի հետ կապած, իսկ Գլխավոր դատախազության միջնորդությունը վերաբերում է միայն ընտրակաշառքին։ Ուսումնասիրելով այդ նյութերը՝ մենք հստակ կարող ենք արձանագրել, որ այս գործերը շինծու են»,-նշել է պաշտպանը։

Ծառուկյանի պաշտպանը նշել է, որ բացի դրանից որևէ կոնկրետ ապացույց ներկայացված միջնորդության մեջ չկա, որը կհիմնավորի այն հանգամանքը, որ Գագիկ Ծառուկյանը որևէ առնչություն ունի այդ ընտրակաշառքների կամ որևէ անձանց հետ, որ այդ գործով են անցնում որպես մեղադրյալ։ «Առհակասարակ, որևէ ցուցմունք այդ քրեական գործով գոյություն չունի»,-նշել է նա։

«Հատկանշական  է, որ իշխանական պատգամավորները քրեական գործից այնպիսի նյութեր են հրապարակում, որոնք նույնիսկ մեզ հասու չեն եղել։ Չէ՞ որ մենք ներկայացնում ենք պարոն Ծառուկյանի շահերը և որոշ փաստաթղթեր մեզ պետք է հասու լինի։ Ի զարմանս մեզ,  իշխանական պատգամավորները այդ փաստաթղթերը հրապարակում են համացանցում՝ փորձելով հասարակության մեջ որոշակի տրամադրություններ ստեղծել»,-նշել է Ծառուկյանի պաշտպանը։

Էմին Խաչատրյանը վերահաստատեց, որ Գագիկ Ծառուկյանը որևէ առնչություն չունի այդ քրեական գործերի հետ, առավել ևս՝ ընտրակաշառք բաժանելու հետ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+