«Վիրուսի ցանցային տարածումը (մենք հիմա համաճարակի հենց այդպիսի փուլում ենք գտնվում) ենթադրում է նաև ցանցային պայքար»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջաահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Այսուհետ ես օրական մի քանի անգամ հրապարակելու եմ վարակված անձանց հասցեի մասին տեղեկատվություն փողոցի կամ թաղամասի ճշտությամբ, որպեսզի մեր քաղաքացիները ևս մեկ անգամ մտածեն, ի վերջո, արժե արդյո՞ք առանց դիմակի շփվել հարևանների հետ կամ գնալ որևէ իրենց տանը մոտ տեղ, ինչպես նաև արժե արդյո՞ք առանց կենսական անհրաժեշտության իջնել բակ այս կամ այն զբաղմունքի համար»,-գրել է Թորոսյանը։
Այնուհետեւ նա հրապարակել է հետեւյալ հասցեները` Երևան Ավան Իսահակյան թ., Սյունիք Գորիս Վանքի տափ փ., Լոռի Ստեփանավան Երիտասարդական փ, Գեղարքունիք Սեւան Նաիրյան փ., Կոտայք Ջրվեժ 12 փ., Արագածոտն, Աշտարակ Բեկնազարյան փ.:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







