ՀՀ տեսչական մարմինները շարունակում են վերահսկել հակահամաճարակային կանոնների պահպանումը։
Ինչպես տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հունիսի 11-ին 24 ժամով դադարեցրել է շուրջ 50 տնտեսվարող սուբյեկտների աշխատանքը։
Հաղորդվում է նաեւ, որ մի շարք ձեռնարկությունների աշխատանքը դադարեցվել է Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ստուգող խմբերի կողմից:
Դրանց թվում են կարի խոշոր արտադրություններ Գյումրիում և Արթիկում, լաբորատորիաների, դեղատների, սուպերմարկետների խոշոր ցանցերի մասնաճյուղեր և այլն։ Ընդ որում՝ Գյումրիի կարի 2 արտադրության աշխատանքը կասեցվել է միանգամից 72 ժամով։
Նշվում է, որ հունիսի 10 – ի դրությամբ որոշում է կայացվել ընդհանուր առմամբ 2547 կազմակերպությունների գործունեության դադարեցման մասին, անցկացվել է 26196 ստուգում, որոնցից 650-ը՝ հունիսի 10-ի համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



