Երևանի քաղաքապետարանի ենթակայության հավաքակայաններում ամեն օր ընդհանուր առմամբ ախտահանվում է 155-160 ավտոբուս:
Քաղաքապետարանից հայտնում են, որ Պարետի որոշմամբ՝ տրանսպորտը շահագործելու ընթացքում գործում են հատուկ կանոններ: Նպատակը՝ նվազագույնի հասցնել ուղևորների վարակվելու հավանականությունը:
Յուրաքանչյուր միջանկյալ երթից հետո հասարակական տրանսպորտն ախտահանվում է հատուկ նյութով, իսկ արդեն օրվա ավարտին ախտահանումն իրականացնում է մասնագիտացված կառույցը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







