Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+11°
  • Կապան+11°
  • Սևան+6°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 17:48

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է բուժհաստատությունների հագեցվածության խնդրին

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է բուժհաստատությունների հագեցվածության խնդրին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով առողջապահական համակարգի հագեցվածության մասին հարցին, նշել է, որ հանրապետությունում կորոնավիրուսով վարակված անձանց սպասարկելու համար շուրջ 2 հազար մահճակալ է առանձնացվել 9 բժշկական հաստատություններում: Դրանցից 5-ը Երևանում է, մնացածը՝ մարզերում: Այդ հաստատությունները վերապրոֆիլավորվել են և մինչ այս պահը սպասարկում են պացիենտներին: «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում նախագծվել և կառուցվել է մոտ 35 սպասասենյակ ունեցող մոդուլ:

«Այսօրվանից գործելու է կորոնավիրուսային հիվանդության կասկածով պացիենտների ևս մեկ ընդունման և ախտորոշման կենտրոն Այրվածքաբանության ազգային կենտրոնի բազայի վրա: Մինչ այս պահը նման գործառույթ իրականացնում էր միայն «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը: Նոր կենտրոնն այս պահին ունի 65 մահճակալ ընդհանուր և ևս 9-ը վերակենդանացման բաժնում»,-ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ մի քանի օրվա մեջ կավելանա ևս 58 մահճակալ: Ընդհանուր կունենանք հավելյալ 132 մահճակալ այս խնդրի լուծման համար: Նա տեղեկացրել է, որ նոր մահճակալներ են ավելացել «Աստղիկ» բժշկական կենտրոնում, մոտավորապես 20-ը՝ ռեանիմացիայում, 20-ը՝ ինտենսիվ թերապիայի բաժնում:

«Սուրբ Գրիգոր լուսավորիչ» բժշկական կենտրոնում սկսվել  են երկրորդ ռեանիմացիոն բաժանմունքի շինարարական աշխատանքները՝ մոտ 50 մահճակալի տեղով: Աշխատանքներ են տարվում Էրեբունի բժշկական կենտրոնում՝ ռեանիմացիոն բաժանմունքում մոտ 50 մահճակալ ծավալելու ուղղությամբ: Այս 100 մահճակալները պատրաստ կլինեն անհրաժեշտության դեպքում պացիենտներ ընդունել մոտ մեկ ու կես ամիս հետո:

«Ամեն օր ծավալվում են հիվանդանոցային և ռեանիմացիոն մահճակալներ, բայց ուզում եմ ընդգծել, որ երբեք չի կարող լինել այնպիսի իրավիճակ, երբ այսպիսի տեմպի պարագայում մահճակալների թիվը լինի բավարար: Օրինակ, աշխարհի ամենազարգացած քաղաքներիցմեկում՝  Նյու Յորքում, հաստատվել էր ճիշտ նման իրավիճակ: Մենք հատել ենք դժոխքի սահմանը, բայց հումանիտար աղետ դեռ չենք ապրում: Կառավարությունն իրենից կախված ամեն ինչ կանի, կանի անհնարինը, բայց, ընդհանուր առմամբ, շատ ավելի կարևոր է մեկ մարդու ջանքը, դիրքորոշումը, վարքագիծը և այդ մեկ մարդը դու ես»,- ասել է վարչապետը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Ավինյանը պատրաստվում է ազատել քաղաքապետարանի մի շարք վարչությունների պետերի․ ԶԼՄՆոյեմբերի 28
  3. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+