ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում շարունակում է հրապարակել օգտատերերի կողմից ուղարկված այն լուսանկարները, որոնցում պատկերված է՝ ինչպես են քաղաքացիները խախտում հակահամաճարակային կանոնները։
Հիշեցնենք, որ նախօրեին պարետատան նիստից հետո տեղի ունեցող ամենօրյա ճեպազրույցի ժամանակ վարչապետը նշել էր, որ իր կողմից նախաձեռնված ֆլեշմոբը մինիհեղափոխություն է արել հակահամաճարակային կանոնների պահպանման ասպարեզում և արդեն որոշակի արդյունքներ տեսանելի են։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







