ՀՀ կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբոր` Յուրի Բեգլարյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
Հետախուզումը հայտարարվել է ՀՀ քր. օր-ի 308 հոդվածի 2-րդ մասի (պաշտոնական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 310 հոդվածի (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը) հատկանիշներով։
Անցյալ տարվա նոյեմբերին ՀՀ Գլխավոր դատախազությունը հայտնել էր պետական գույքի հանձնման ժամանակ չարաշահումների մասին, որի համար պատասխանատու էր Յուրի Բեգլարյանը։
«Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲԸ-ին պատկանող շենքն ու հողամասը վարձակալության տալու արդյունքում պետությանը պատճառվել է 85.5 մլն դրամի վնաս:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







