Մենք քննարկումների արդյունքում եկել ենք այդ եզրակացության, որ կա երեք կանոն, որոնք 95 տոկոսով կերաշխավորեն կորոնավիրուսով վարակվելուց: Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը ներկյացրել է այդ կանոնները՝
1. Չախտահանված ձեռքերով դեմքին չդիպչել,
2. Կրել դիմակ բոլոր այն վայրերում, որտեղ դա հնարավոր է և առանց դիմակի որևէ հաղորդակցության մեջ չմտնել մարդկանց հետ:
3. Առանց դիմակի զրուցել միայն այն պարագայում, եթե կա 1,5 մ հեռավորություն։
Անդրադառնալով այսօր ստեղծված իրավիճակին, Փաշինյանն ասաց. «Հայաստանում հարյուրավոր մարդիկ շարունակում են վարակվել եւ վարակել: Մենք ուզում ենք շատ պարզ խնդիր ձեւակերպենք ու լուծենք այդ խնդիրը: Մեզնից յուրաքանչյուրը պետք է չվարակվի եւ չվարակի»
Վարչապետն իր խոսքը զուգորդել է համեմատությամբ. «Եթե մեր անհատական պատասխանատվությամբ իրականացրել ենք թավշյա հեղափոխություն, ապա ներկայումս անհատական պատասխանտվությամբ կկարողանանք իրականացնել «կորոնավիրուսային» հեղափոխություն», -նշել է նա։
Վարչապետը նշել է նաև, որ խախտումների դեպքում որոշակի վարչական խստացումներ են լինելու։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







