ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամները կոչ են արել ԱՄՆ վարչակազմին դատապարտել Ադրբեջանի զինված ուժերի կողմից անցկացվող լայնածավալ զորավարժությունները: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։
Հանձնաժողովի համանախագահ Ֆրենկ Փալոնեն և Կոնգրեսի մի խումբ անդամներ այդ կապակցությամբ երկու առանձին նամակ են ուղարկել, որոնցից առաջինը հասցեագրված է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին և պաշտպանության նախարար Մարկ Էսփերին, իսկ երկրորդը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:
Նամակում նշվում է, որ նշված «զորավարժությունները վտանգավոր են, խախտում են դիվանագիտական համաձայնագրերը և կարող են ապակայունացնել Հարավային Կովկասի անվտանգությունն ներկա ժամանակներում, երբ COVID-19 գլոբալ համաճարակը հարյուր հազարավոր կյանքեր է խլում և վտանգել է շատերի առողջությունը»:
Նամակներում կոչ է արվում ԱՄՆ վարչակազմին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին դատապարտել Ադրբեջանի զորավարժությունները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







