Գյումրիի ՌՈ բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր N զարամասում մի շարք պաշտոնեական լիազորությունների չարաշահումների դեպքի առթիվ։ Այս մասին տեղեկացնում են ՊՆ մամուլի ծառայությունից։
Այսպես, ՀՀ ՊՆ ՌՈ կենտրոնական ապարատի ՔՀԲ-ում ստացված օպերատիվ տեղեկությունները Գյումրիի ՌՈ բաժանմունքի աշխատակիցների հետ համատեղ իրացնելիս, ս.թ. մայիսի 19-ին Գյումրիի ՌՈ բաժանմունք է հրավիրվել N զորամասի ֆինանսական ծառայության պետը, ով հաղորդում և բացատրություն է տվել, որ 2019 թ. մարտ ամսին իր կնոջը զորամասում աշխատանքի ընդունելու դիմաց, նույն զորամասի ֆինանսական ծառայության պետին առձեռն տվել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որն էլ նշված գումարը փոխանցել է զորամասի հրամանատարին:
Բացի այդ հիշյալ զորամասի ֆինանսական ծառայության նախկին պետը հաղորդում է տվել, որ նույն զորամասի հրամանատարն իր աշխատասենյակում առաջարկել է գնորդ գտնել զորամասին հասանելիք էլեկտրոէներգիայի և գազի չափաքանակի ամսական առաջացած ավելցուկը վաճառելու համար: Զորամասի ֆինանսական ծառայության պետը դիմել է իր ծանոթներիներին նշված ավելուցկի վաճառքի հետ կապված:
Մինչև 2019թ-ի ապրիլ ամիսը զորամասի ֆինանսական ծառայության պետը յուրաքանչյուր ամիս էլ. էներգիայի վաճառքի դիմաց զորամասի հրամանատարին առձեռն փոխանցել է 150.000-ից 400.000 ՀՀ դրամ գումար, ընդհանուր առմամբ՝ 2.500.000-ից 3.000.000 ՀՀ դրամ գումար, իսկ գազի ծախսից առաջացած ավելցուկի վաճառքից 2.000.000 ՀՀ դրամ գումար։
Զորամասի հրամանատարը յուրաքանչյուր ամիս ֆինանսական ծառայության պետին տվել է 20.000-ից 30.000 ՀՀ դրամ գումար, ընդհանուր առմամբ՝ 300.000-ից 400.000 ՀՀ դրամ գումար և նույնքան էլ՝ զորամասի ԿՇԾ պետին, ով կատարել է էլեկտրոէներգիայի և գազի հաշվիչի ցուցմունքների ուղղումները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







