Երկուշաբթի օրվանից Իտալիան հանում է մարտի 11-ից գործող կարանտինը։ КоммерсантЪ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է վարչապետ Ջուզեպպե Կոնտեն։
Մայիսի 18-ից ամբողջությամբ թույլատրվում է առեւտրային գործունեությունը, ներառյալ բարերի, ռեստորանների, ոչ պարենային խանութների, վարսավիրանոցների գործունեությունը։ Այս ամենը կիրականացվի իշխանությունների սահմանած սանիտարական կանոնների պահպանմամբ: Իսկական սենսացիա է դարձել այն լուրը, որ հունիսի 3 — ին Իտալիան կբացի նաև իր արտաքին սահմանները ՝ առայժմ միայն ԵՄ երկրների համար։
Կարանտինի սահմանափակումներից հրաժարվելու որոշումը Ջուզեպե Կոնտեն անվանել է «հաշվարկված ռիսկ», որին իշխանությունները գնացել են ՝ գիտակցելով, որ վարակման թիվը կարող է կրկին աճել: «Մենք պետք է ընդունենք այդ ռիսկը, այլապես մենք երբեք չենք կարողանա վերականգնվել»,- պարզաբանել է վարչապետը:
«Համաճարակաբանական կորի տվյալները հուսադրող են և հաստատում են, որ հավաքական ջանքերն արդյունք են տվել։ Մենք ի վիճակի ենք անցնել «երկու փուլ»՝ վստահության եւ պատասխանատվության զգացումով», — պարզաբանել է վարչապետ Կոնտեն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







