ՀՀ ԱԺ պատգամավոր Սոս Ավետիսյանն ընտրվել է ԵԽԽՎ Մշակույթի, Գիտության, Կրթության և Մեդիա հարցերով հանձաժողովի զեկուցող: Զեկույցը կլինի «Առցանց հաղորդակցման վերահսկողությունը՝ որպես մեդիայի բազմակարծության, տեղեկատվության ազատության և մարդու արժանապատվության սպառնալիք» (The control of online communication: a threat to media pluralism, freedom of information and human dignity) թեմայով։ Այս մասին պատգամավորը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։
Ավետիսյանը նշել է նաև, որ հնարավորություն կունենա ԵԽ անդամ պետություններում տվյալ խնդրի վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնել և զեկույց ներկայացնել համապատասխան հանձնաժողովին և ԵԽԽՎ լիագումար նիստին։
«Չնայած համավարակի ստեղծած օբյեկտիվ դժվարություններին՝ խորհրդարանական դիվանագիտության մեր ջանքները շարունակական են»,-հավելել է պատգամավորը։
https://www.facebook.com/photo.php?fbid=10220013368738144&set=a.1116488946032&type=3&theater
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







