Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+11°
  • Կապան+11°
  • Սևան+6°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 17:37

Նախորդ տարվա ապրիլին ավելի շատ մարդ է մահացել, քան այս տարի. վարչապետ

Նախորդ տարվա ապրիլին ավելի շատ մարդ է մահացել, քան այս տարի. վարչապետ
MOSCOW, RUSSIA - JUNE 13, 2018: Armenia's Prime Minister Nikol Pashinyan during a meeting with Russia's President Vladimir Putin at Moscow's Kremlin. Mikhail Metzel/TASS Ðîññèÿ. Ìîñêâà. Ïðåìüåð-ìèíèñòð Àðìåíèè Íèêîë Ïàøèíÿí âî âðåìÿ âñòðå÷è ñ ïðåçèäåíòîì ÐÔ Âëàäèìèðîì Ïóòèíûì â Êðåìëå. Ìèõàèë Ìåòöåëü/ÒÀÑÑ

Պետք է հասկանանք իրավիճակի վերահսկելիություն ասելով ինչ նկատի ունենք։ Երեկվա մեր վիճակագրությամբ մենք ունենք 2027 ընդհանուր հիվանդների թիվ, ինչը շատ մեծ և սարսափելի թիվ է, բայց երբ որ մտնում ենք դետալների մեջ, արձանագրում ենք, որ 2027 հիվանդներից 1895-ը նույնիսկ ջերմություն չունի։ Այս մասին հայտնել է վարչապետ Փաշինյանը՝ պատասխանելով Armenia Today գործակալության հարցին, թե առողջապահության համակարգում ինչ քայլեր են ձեռնարկվելու՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման ներկա դինամիկան և կան արդյո՞ք հոռետեսական և լավատեսական սցենարներ։

Փաշինյանը նշել է, որ 2027-հիվնանդների մեջ թոքաբորբ ունի 690-ը, ըստ որում մեծ մասը թեթև դեպքերն են հաշվառված, հետևաբար մարդիկ ոտքի վրա են տանում, ծանր դեպքերն ընդհամնեը 31-ն են։  Թոքային օդափոխությանը միացվածների թիվը 11-ն է։

«Եթե նույնիսկ ախտորոշված պոզիտիվների թիվը լինի 10 հազար, իսկ ծանր դեպքերի թիվը 1400-ից քիչ լինի, ապա կարելի է համարել, որ իրավիճակը վերահսկելի է։ Ուսումնասիրելով մեր իրավիճակը՝ պետք է որոշենք այն վերահսկելի է, թե՞ վերահսկելի չի։ Երբ որ մենք թոքային օդափոխության սարքի դեֆիցիտ ունենաք, դա կլինի պրոբլեմ, եթե մեր ծանր հիվանդերի թիվը 1400-ից ավելի լինի, դա կլինի պրոբլեմ։  Բայց ընդհանուր առմամբ ամենամեծ խնդիրը անկանխատեսելիությունն  է»,-նշել է վարչապետը։

Փաշինյանի որոշակի լավատեսականորեն է տրամադրված՝ կապված մահացությունների ցածր թվի հետ. «Ընդհանուր առմամբ նայելով մահացության թվերը ես տեսնում եմ, որ նախորդ տարվա ապրիլին ավելի շատ մարդ է մահացել, մոտավորապես 54-ով ավել։ Պետք է այս թվերին հետևենք։ Խնդիրը ոչ թե և ոչ այնքան  ախտորոշված պոզիտիվ հիվանդների թիվն է, այլ անորոշությունը, քանի որ մենք չգիտենք 2000 հոգուց քանիսի վիճակը կծանրանա։  Վիճակագրությունները տարբեր են։ Համաշախարհային վիճակագրության տրամաբանության մեջ մենք գտնվում ենք շատ ցածր սեգմենտում, այսիքն՝ այդ առումով խնդրահարույց չի, բայց մյուս կողմից կա նաև անհատական պատասխանատվության խնդիր։ Պետք է աշխատանեք չվարակել և չվարակվել»,-ամփոփեց վարչապետը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Ավինյանը պատրաստվում է ազատել քաղաքապետարանի մի շարք վարչությունների պետերի․ ԶԼՄՆոյեմբերի 28
  3. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+