«Տավուշի մարզի Բերքաբեր գյուղը երեկ ենթարկվեց գնդակոծության։ Նման դեպքերը պահանջում են անհապաղ արձագանք: Ընդ որում, անհրաժեշտ է բացառապես պրոֆեսիոնալ աշխատանք ու որքան էլ բարդ է զայրույթը զսպելը, չպետք է տրվել էմոցինաների»,-գրել է ՄԻՊ-ն իր ֆեյսբուքյան էջում։
Արման Թաթոյանը հայտնել է, որ ընդամենը 2 օրում իրականացվել է փաստահավաք աշխատանքներ ու կազմվել է արտահերթ զեկույց հետևյալ հիմնական հետևություններով՝
1) գնդակոծությունը տեղի է ունեցել քաղաքացիական խաղաղ բնակավայրի, այն է՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ուղղությամբ՝ ցերեկային ժամի՝ 13:00-14:00-ի սահմաններում.
2) գնդակոծությունը տեղի է ունեցել խոշոր տրամաչափի զինատեսակի կիրառությամբ.
3) գնդակոծությունն առաջացրել է վախ երեխաների և անհանգստություն նրանց ծնողների մոտ.
4) գնդակոծությունն առաջացրել է երեխաների ծնողների անհանգստությունը՝ նման միջադեպի անկանխատեսելիության և անորոշության պատճառով.
5) նոր կորոնավիրուսի (COVID-19) համաճարակի կանխարգելման և դրա տարածման դեմ պայքարի համընդհանուր կանոններն ակնհայտորեն վկայում են գնդակոծությամբ Հայաստանի քաղաքացիական խաղաղ բնակավայրին՝ Բերքաբեր գյուղին և գյուղի բնակիչների կյանքին և առողջությանը, նրանց գույքին վնաս հասցնելու մտադրության մասին.
6) գնդակոծությունը տեղի է ունեցել գյուղի խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեխաների և տարեցների կյանքի ու առողջության, նրանց գույքի համար ակնհայտ վտանգավոր եղանակով.
7) 2020 թվականին Հայաստանի խաղաղ բնակավայրերը գնդակոծելու արդեն իսկ արձանագրված մի շարք դեպքերը վկայում են դրանց կրկնվելու իրական վտանգի մասին:
«Արտահերթ զեկույցը կուղարկվի մարդու իրավունքների միջազգային կառույցներին, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողով (բոլոր պատգամավորներին, ինչպես արել եմ միշտ) և Արտաքին գործերի նախարարություն»,-գրել է Արման Թաթոյանը եւ տեղադրել արտահերթ զեկույցի տեքստի հղումը։
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=629739817625227&id=100017676420633
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







