ՀՀ օդային տարածքը նախատեսում ենք բացել հունիսի կեսերից, մենք արդեն իսկ եկող անձանց ուղարկում ենք ինքնամեկուսացման, վաղվանից այդպես ենք սկսելու անել, ԱԺ հատուկ նիստի ժամանակ ասաց ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը:
«Էֆեկտիվորեն հետևելու ենք, որպեսզի նրանք պահպանեն ինքնամեկուսացման ռեժիմը: Անպայմանորեն տուգանելու ենք այն անձանց, ովքեր խախտում են այդ ռեժիմը», — նշել է ՀՀ պարետը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







