Մայիսի 14-ից հետո Հայաստանի իշխանություններն անպայմանորեն կերկարաձգեն արտակարգ դրության ռեժիմը։ Այս մասին CivilNet-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով՝ դա չի նշանակում, որ մայիսի 14-ից հետո կվերադարձվի կոշտ ռեժիմը, սակայն, միաժամանակ անհրաժեշտության դեպքում չի բացառել որոշակի սահմանափակումների վերադարձը։
Պարետն ընդգծել է, որ սահմանափակումները չեն կարող հավերժ շարունակվել։ «Սահմանափակումները մեզ ժամանակ տվեցին, որպեսզի կարողանանք առողջապահական համակարգը բերել այն մակարդակին, որը թույլ կտա ակտիվ հիվանդների քանակը պահել մինչև 4000-ի շրջանակներում» -նշել է Ավինյանը։
Միաժամանակ կառավարության վաղվա նիստի օրակարգից տեղեկանում ենք, որ արտակարգ դրության իրավական ռեժիմը կերկարաձգվի մինչև հունիսի 13-ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



