Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:42

Արդարադատության նախարարը մանրամասներ է ներկայացրել դատա-իրավական բարեփոխումներից

Եռամսյա ժամկետում Բարձրագույն դատական խորհուրդը պետք է սահմանի դատավորների թեկնածուների համար հոգեբանական թեստավորման չափանիշներ։ Արդեն 6 ամսվա ընթացքում Արդարադատության նախարարությունը այդ չափանիշների հիման վրա պետք է գործածի էլեկտրոնային ծրագիր, որպեսզի ցանկացած թեկնածու այդ ծրագրով անցնի լավագույն միջազգային փորձով թեստավորում ու ԲԴԽ-ն խորհրդատվական եզրակացություն է ունենալու՝ թեկնածությունը քննարկելիս։ Այս մասին այսօր վարչապետի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Վարչապետի հարցին, թե ինչպես ենք անելու, որ «վատ» դատավորները գնան, նախարարը պատասխանել է. «Առաջին անգամ դատական օրենսգրքում հայտարարագիր ներկայացնելն ու դրա վերլուծության արդյունքում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ գույքի ավելացման կամ պարտավորությունների նվազեցման դեպքում պատշաճ բացատրություն չներկայացնելը ֆիքսվել է որպես վարքագծի կանոն»։

Բադասյանը հայտնել է, որ ըստ անցումային դրույթների՝ առաջինը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է վերլուծի ԲԴԽ-ի ներկայացրած հայտարարագրերը։

«Լինելու է դատավորների գործունեության գնահատման հանձնաժողով, որը բաղկացած է լինելու 5 անդամներից, որոնք պետք է ընտրվեն դատավորների ընդհանուր ժողովի կողմից։ Նրանցից 3-ը դատավոր են, իսկ 3-ը՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Սա միտումնավոր է արվում, որպեսզի պրոցեսը թափանցիկ լինի»,-ասել է նախարարը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+