Բացի վիրուսի առկայությունը օրգանիզմում հաստատող թեստից նաև թոքերի օբյեկտիվ պատկերը տեսնելու համար բոլոր պացիենտները անցնում են տոմոգրաֆիկ հետազոտություն։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի համակարգչային տոմոգրաֆիայի բաժնում ցույց տալով ժամանակակից սարքավորումները։
Նախարարն ասաց նաև, որ ևս մեկ համակարգչային տոմոգրաֆիա տեղադրվում է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում, որպեսզի այնտեղից պացիենտներին չբերեն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ հետազոտության։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



