«Այսօրվա դրությամբ Լոռու մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվը 41 է: Նրանցից 2-ի մոտ ախտորոշվել է թոքաբորբ: 8 մարդ առողջացել է ու վերադարձել տուն»։
Այս մասին հայտնել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։
Մարզպետը ևս մեկ անգամ հորդորել է պահպանել Պարետի ցուցումներն ու սանիտարահիգիենիկ կանոնները՝ Լոռու մարզում վերահսկելի իրավիճակ ապահովելու համար: «Մեզնից յուրաքանչյուրի վարքագծից է կախված նոր սահմանափակումների կիրառման հավանականությունը»,-նշել է նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







