ՌԴ-ն հանել է դեպի ԵԱՏՄ երկրներ անհատական պաշտպանիչ սարքավորումների, հատկապես բժշկական դիմակների արտահաման արգելքը։ Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնում են արդյունաբերության և առևտրի նախարարությունից:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ մի շարք բժշկական սարքավորումների արտահանման ժամանակավոր արգելքը կտևի մինչև հունիսի 1-ը:
Սակայն, Ռուսաստանի կառավարությունը ԵՏՄ-ի գործընկերների հետ միասին մշակել և ընդունել է մի փաստաթուղթ, որը արգելում է միությունից դուրս ապրանքների արտահանումը։
«Ռուսաստանի կառավարության կողմից միության շրջանականերում անձնական պաշտպանիչ սարքավորումների փոխադարձ մատակարարման խոչընդոտները վերացնելու նպատակով որոշվել է չեղարկել ազգային արգելքը, պահպանելով այն միության շրջանակներում», -ասվում է հաղորդագրության մեջ։
Արտահանման համար արգելված ապրանքների ցանկում ներառված էին բժշկական դիմակներ, վիրակապեր, մեկանգամյա օգտագործման քիմիական պաշտպանիչ կոստյումներ և հանդերձանք, պաշտպանիչ շնչառական սարքեր և ակնոցներ, հակաէրոզոլային ֆիլտրերով դիմակներ, որոշ ախտահանող և հակավիրուսային նյութեր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







