Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Մատեուշ Մորավեցկիին Լեհաստանի Հանրապետության ազգային տոնի առթիվ: Այս մասին տեղեկանում ենք Վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հայաստանը մեծապես կարևորում է բազմադարյա և ամուր հիմքերի վրա խարսխված մեր երկու ժողովուրդների բարեկամությունն ու Լեհաստանի հետ հարաբերությունների առավել զարգացումն ու խորացումը՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում»:
Վարչապետի ուղերձում հատկապես կարևորվում է հայ-լեհական փոխշահավետ համագործակցությանը Հայաստան-ԵՄ տարեցտարի ընդլայնվող օրակարգի և Արևելյան գործընկերությանը Հայաստանի ակտիվ ներգրավվածության առումով։
«Մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք և հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում, իսկ Լեհաստանի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և խաղաղություն»,-ասված է ուղերձում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







