ՌԴ շինարարության նախարար Վլադիմիր Յակուշևը և նրա տեղակալ Դմիտրի Վոլկովը վարակվել են կորոնավիրուսով: Այս մասին հայնտում է ТАСС-ը՝ հղում անելով Շինարարության նախարարության մամուլի ծառայությանը։
«Բուժում կանցնեմ քաղաքային հիվանդանոցներից մեկում՝ բժիշկների հսկողության տակ: Կլինեմ կապի մեջ»,-հայտարարել է Յակուշևը:
Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը եւս հայտարարել էր, որ վարակվել է կորոնավիրուսով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







