«Կան բուժաշխատողներ, որ վարակվել են հենց հիվանդանոցում, կան, որ դրսից են բերել, վարակի աղբյուրները տարբեր են»: Այս մասին 168.am կայքի հետ զրույցում ասել է Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։ Նա հավելել է, որ իրենց ԲԿ-ի մի շարք բուժաշխատողների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել վարակի տարածման տարբեր փուլերում.
«Թիվ չենք կարող ասել, բայց լուրերը որ պտտվում են, թե 25 հոգի են, իրականությանը չեն համապատասխանում: Քիչ են ավելի: Բուժաշխատողները վարակվել են տարբեր ժամանակներում, անհրաժեշտ միջոցառումները կատարվել են, հնարավոր է, որ այս պահին էլ լինեն մեկուսացվածներ»,-նշել է Խաչատրյանը:
Հիշեցնենք՝ այս պահին Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում բուժում են ստանում բացառապես կորոնավիրուսով հիվանդները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







