Այսօր Գորիս համայնքում նոր կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվելու դեպք է հաստատվել։ Այս մասին տեղեկացնում են Սյունիքի մարզպետարանից։
«Խնդրում ենք խուճապի չմատնվել, այդուհանդերձ, հորդորում ենք չկորցնել զգոնությունն ու զգուշավորությունը, խստորեն շարունակել պահպանել ՀՀ առողջապահության նախարարության ու պարետատան ցուցումները»,-նշված է մարզպետարանի տարածած հաղորդագրության մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







