ՌԴ Պետդումայի Կոմկուսի պատգամավոր, ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի մոտ հայտնաբերվել է COVID-19 կորոնավիրուս, հայտնում է «Meduza»-ն։
Կալաշնիկովը «Интефакс»-ին հայտնել է, որ գտնվում է հիվանդանոցում և կորոնավիրուսի բուժում ստանում։ Կալաշնիկովը նշել է, որ ունի բարձր ջերմություն, սակայն միացված չէ թոքերի արհեստական շնչառության ապարատին։
«Սկզբից կորոնավիրուս հայտնաբերվել է իմ վարորդի մոտ, ես նրանից եմ վարակվել»,- հայտնել է պատգամավորը։
Սա առաջին դեպքն է, երբ կորոնավիրուս է հայտնաբերվում ՌԴ Պետդումայի պատգամավորի մոտ։ Մարտի վերջին և ապրիլի սկզբին Պետդումայում իրականացվել է պատգամավորների զանգվածային թեստավորում։ Այդ ժամանակ չէր հայտնվել հնարավոր հիվանդների վերաբերյալ։ Այն բանից հետո, երբ Կալաշնիկովի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, մի շարք պատգամավորներ ինքնակամ հանձնել են COVID-19 կորոնավիրուսի թեստ։ Կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը հայտնել է, որ կուսակցությունը չի թեստավորի իր անդամներին, քանի որ Կալաշնիկովը վերջին շրջանում չի մասնակցել հանդիպումներին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







