WTI տեսակի նավթի մայիսյան մատակարարումների ֆյուչերսների արժեքը պատմության մեջ առաջին անգամ իջել է բարելի դիմաց 37,63 դոլարի։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով նյույորքյան առևտրային բորսայի տվյալներին։ Այսպիսով WTI ապրանքանիշի նավթն էժանացել է 300 %-ով։
Կորոնավիրուսի տարածման հետ կապված նավթի պահանջարկն անկում է ապրում։ Արտադրողները չունեն էներգակիրները պահելու այդքան հզորություն, այդ պատճառով նրանք ստիպված են լինում վճարել գնորդներին, որպեսզի նրանք տանեն նավթը։ WTI-ի մայիսյան ֆյուչերսների վաճառքի պայմանագրի ժամկետը սպառվում է ապրիլի 21-ին: Հունիսի պայմանագիրն արդեն էժանացել է 4,6-20,03 դոլարով՝ մեկ բարելի դիմաց։ Մայիսյան և հունիսյան գների միջև զգալի տարբերությունը կապված է այն հանգամանքի հետ, որ արտադրողները համոզված չեն, որ կկարողանան պահել նավթը մայիսին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







