Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:27

Պետք է նոր լիցք տալ ՀՀ-Հունաստան-Կիպրոս աշխարհաքաղաքական եռանկյունու ձևավորմանը

Հունաստանի դեմ ուղղված թուրք-ալբանական ռազմաքաղաքական դաշինքի շարունակական ամրապնդումը պետք է գտնվի նաև Երևանի ուշադրության կենտրոնում: Իր ֆեյսբուքյան էջում նման կարծիք է հայտնել քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը։

Փորձագետը տեղեկացրել է, որ Անկարայի ու Տիրանայի միջև ռազմական համագործակցության մասին վերջերս մշակված ու հաստատված պլանի համաձայն՝ նախատեսվում է էթնիկ հույներով բնակեցված ու Երկրորդ աշխարհամարտի արդյունքում Ալբանիային փոխանցված Հյուսիսային Էպիր տեղափոխել Թուրքիայում ապաստան գտած շուրջ 30 հազար սիրիացի փախստականների:

«Նպատակն ակնհայտ է. ասիմիլացնել տեղաբնակ հույներին՝ լուծելով ոչ միայն ընթացիկ աշխարհաքաղաքական, այլ երկարաժամկետ քաղաքակրթական խնդիր:

Այս համատեքստում հատկապես կարևոր է նոր լիցք հաղորդել Երևանի կողմից նախաձեռնված Հայաստան-Հունաստան-Կիպրոս աշխարհաքաղաքական եռանկյունու ձևավորման գործընթացին, որը, թերևս, մնացել է զուտ քաղաքական հռետորաբանության մակարդակում»,- նշել է Դավթյանը:

Փորձագետն առանձնացրել է ակնհայտ մեկ հանգամանք, այն է՝  նոր ձևավորվող աշխարհակարգում սեփական սուբյեկտության բարձրացման համար հույժ անհրաժեշտ է հարաբերություններ զարգացնել առավելապես այն երկրների հետ, ում հետ ունես քաղաքակրթական ընդհանրություններ:

«Ու թող ասեն, որ Հանթինգտոնի տեսությունը կորցրել է արդիականությունը: Գործընթացները հակառակի մասին են վկայում»,- եզրափակել է նա:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+