Այս գիշեր Շիրակի մարզում կորոնավիրուսից մահվան մեկ դեպք է գրանցվել, որը պաշտոնապես դեռ չի հայտարարվել: Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում հայտնել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։
Ըստ մարզպետի՝ մահացածը Մարալիկ քաղաքի 90-ամյա բնակիչ է, որի մոտ միայն գիշերն է հաստատվել կորոնավիրուսով վարակված լինելը:
Տարեց քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է,ինչից հետո տեղափոխել են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ թեստավորում է արվել և հաստատվել կորոնավիրուսի առկայությունը: Թեստավորումից մի քանի ժամ անց վարակակիրը մահացել է:
Մահացածի տան անդամները մեկուսացված են:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



