Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեսբուքյան իր էջում գրել է, որ մարզում կորոնավիրուսով վարակվածության արդեն 10 դեպք է գրանցվել։
«Շփման շրջանակը հաջորդականությամբ պարզվում է և մեր քաղաքացիները կամ ինքնամեկուսանում են, կամ տեղափոխվում համապատասխան հաստատություններ՝ ըստ բժշկական ցուցումների»,-հայտնել է նա։
Լեռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն էլ իր հերթին է ներկայացրել վարակի տարածման ներկա վիճակը. «Այսօրվա դրությամբ Լոռիում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 12 դեպք, որից 2-ը նոր դեպքեր են: Նրանցից 7-ն արդեն առողջացել ու վերադարձել են տուն, 5-ը շարունակում են ստացիոնար բուժում ստանալ»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



