Ռուսաստանում մահացել է ՌԴ Պետդումայի Մոսկվայի շրջանի պատգամավոր, «Միասնական Ռուսաստան» խմբակցության նախագահի տեղակալ 63-ամյա Իվան Ժուկովը: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Աղբյուրի տվյալներով՝ Ժուկովի նախկին օգնական Նատալյա Կազակովան հաստատել է, որ պատգամավորի մահվան պատճառը կորոնավիրուսն է եղել: Կազակովայի խոսքով՝ վերջին 11 օրվա ընթացքում գործիչը գտնվել է Կումունարկայի հիվանդանոցում, որտեղ բուժվում են կորոնավիրուսով հիվանդները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







