Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+11°
  • Կապան+11°
  • Սևան+6°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 17:34

Քաղաքացիները կարող են նաև կորոնավիրուսի վճարովի թեստեր հանձնել մասնավոր ԲԿ-ներում

Քաղաքացիները կարող են նաև կորոնավիրուսի վճարովի թեստեր հանձնել մասնավոր ԲԿ-ներում

Կորոնավիրուսը հաստատող Rapid տեսակի թեստերով վճարովի ստուգումներ են անցկացվում Վարդանանց նորարարական բժշկական կենտրոնում: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասել է կենտրոնի մամուլի պատասխանատու Անահիտ Հայթայանը:

«2019-nCoV թեստերը, որոնք կիրառվում են մեր բժշկական կենտրոնում արտադրված են ամերիկյան ընկերության կողմից: Այդ ընկերությունն աշխատում է միջազգային և եվրոպական չափորոշիչներով։ Թեստի ճշգրտությունը հասնում է 98.6%-ի»,- նշեց Հայթայանը։

Rapid տեսակի արագ թեստերը ստուգվողից քթից կամ կոկորդից վերցված քսուքի միջոցով 10 րոպեում հաստատում կամ ժխտում են վարակի առկայությունը: Յուրաքանչյուր քաղաքացի, ով ցանկանում է թեստ հանձնել, սակայն չունի նախարարության ցուցումը, կարող է փարատել կասկածները՝ վճարելով 25000 դրամ: Կիրառվող թեստերին հավանություն են տվել նաև ՀՀ առողջապահության նախարարությունից և ՀՀ կառավարությունից:

«Յուրաքանչյուր քաղաքացի կարող է զանգահարել 060-59-21-00 հեռախոսահամարին և ժամ գրանցել ստուգման համար: Զանգերի կենտրոնը, ճշտելով գրանցվողի գանգատները, շփումները և այլ երկրներ կատարած այցերը, հուշում է, թե որ մուտքով պետք է մտնի կենտրոն։ Առաջնային ֆիլտրը կատարվում է նախասրահում, որտեղ կատարվում է այցելուների ջերմաչափում, տրամադրվում են դիմակներ և գնահատվում յուրաքանչյուրի կարգավիճակը։ Վարակի առկայության ռիսկի դեպքում այցելուն կենտրոն է մտնում առանձնացված մուտքով և սպասարկվում մեկուսարանում: Տեղեկացնեմ նաև, որ մեր բուժաշխատողները այցելում են նաև տուն, պարզապես պետք է զանգահարել և կանչ գրանցել»,- ասաց խոսնակը։

Հարցին, թե քանի մարդ է հասցրել օգտվել վճարովի ծառայությունից՝ խոսնակը չասաց, սակայն նշեց, որ նրանց թիվը փոքր չէ:

«Թեստերի առաջին խմբաքանակն ավարտվել է, հիմա սպասում ենք նոր խմբաքանակի, որը առաջիկա շաբաթում արդեն հասանելի կլինի: Ցանկացողների քանակը բավական մեծ է, արդեն նախնական գրանցումներ ունենք հաջորդ շաբաթվա համար»,- նշեց նա:

Խոսնակի տեղեկացմամբ՝ գրանցումները կատարվում են այնպես, որ նույն ժամանակահատվածում սպասարկվեն 50%-ով պակաս այցելուներ՝ յուրաքանչյուրի համար կրկնակի մեծացնելով (4,5 մետր) նախատեսվող կենսական տարածությունը։ Բուժանձնակազմն էլ պարբերաբար անցնում է գրիպի տեսակների թեստավորում, որից հետո միայն ստանում հաճախորդին սպասարկելու թույլտվություն։ Իսկ Կենտրոնի տարածքները ախտահանվում են օրական 5 անգամ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Ավինյանը պատրաստվում է ազատել քաղաքապետարանի մի շարք վարչությունների պետերի․ ԶԼՄՆոյեմբերի 28
  3. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+