Մոսկվայում մահացել է 30-ամյա հայազգի օպերատոր Հրաչյա Սաղաթելյանը, ով համագործակցում էր Առաջին ալիքի հետ: Այս մասին հայտնում է «Sputnik Армения»
Telegram-ալիքը։
Հրաչյայի գործընկեր Արմինա Մամիկոնյանը Sputnik Արմենիային ասել է, որ Սաղաթելյանը շաքարային դիաբետ է ունեցել, և մահացել է կորոնավիրուսից առաջացած բարդությունների պատճառով։
Հրաչիայի հայրն ու մայրը ևս վարակված են կորոնավիրուսով և միացված են արհեստական շնչառության սարքին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







