Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:20

ԱԺ հերթական նիստերի օրակարգում ԱՆ ներկայացրած նախագծերի թիվը տպավորիչ է. Բադասյան

Արդարադատության նախարարության կողմից Ազգային ժողովի 2020 թվականի ապրիլի 14-ին գումարված հերթական նիստերի օրակարգում ներառված օրենքների նախագծերի թիվը տպավորիչ է։ Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նախարարը ներկայացրել է նշյալ օրենքների նախագծերը, ըստ այդմ՝

  • «Ամբողջությամբ ընդունվեց բոլորիս կողմից շատ սպասված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը վերաբերող օրենսդրական փաթեթը:
  • Ամբողջությամբ ընդունվեց «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով գրավը սահմանվեց որպես առանձին խափանման միջոց։
  • Ամբողջությամբ ընդունվեց «Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը, որոնց արդյունքում կքրեականացվեն բռնության հրապարակային կոչը և քարոզը։
  • Ամբողջությամբ ընդունվեց «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և «Գովազդի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերը:
  • Առաջին ընթերցմամբ ընդունվեց «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթը։ Նախագծով իրավապահ, հարկային և մրցակցության պաշտպանության պետական մարմիններին կտրամադրվի հասանելիություն հաճախորդի համար բացված արժեթղթերի հաշիվների ցանկին, ինչպես նաև բաժնետոմսերի և դրանց սեփականատերերի վերաբերյալ տեղակատվությանը, ինչը անհրաժեշտ է նշված պետական մարմինների կողմից իրենց գործառույթների արդյունավետ իրականացման համար։
  • Միաժամանակ, արդարադատության նախարարությունը պատգամավորական չորս նախաձեռնությունների վերաբերյալ ներկայացրել է Կառավարության դիրքորոշումը»,- գրել է նախարարը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+