Ապրիլի 15-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի և Հունաստանի իր գործընկերներ՝ Նիկոս Խրիստոդուլիդեսի և Նիկոս Դենդիասի հետ։
Հեռախոսազրույցների ընթացքում անդրադարձ է կատարվել նոր տիպի կորոնավիրուսի հետագա տարածման կանխարգելման և դրա սոցիալ-տնտեսական հետևանքների հաղթահարման ուղղությամբ ազգային մակարդակում ձեռնարկվող քայլերին:
Նախարար Մնացականյանը ՀՀ կառավարության անունից իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնել հույն և կիպրացի եղբայրական ժողովուրդներին՝ համավարակի տարածման դեմ մղվող պայքարում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







