Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+9°
  • Կապան+8°
  • Սևան+4°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 17:02
Շտապ Աշտարակում շինանյութի խանութի պահեստում հրդեհ է բռնկվել 17 րոպե առաջ

Armenia Today-ն առանձնացրել է տպագիր մամուլի առավել ուշագրավ հրապարակումները

1․ «Հրապարակ» թերթը գրում է, ՍԴ-ն աշխատում է,  երեքշաբթի ՍԴ նիստ ունեն, բոլորը ներկա կլինեն, մնացած օրերին աշխատում են  հեռակապով: Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝  Վահե Գրիգորյանը երբ ուզում է, գանում է գործի, երբ չի ուզում, չի գնում. ինքը շատ վաղուցվանից էր «ինքնամեկուսացված»:

Աղբյուրը նշել է, որ եթե արտակարգ ռեժիմը երկարաձգվեց, անկախ ամեն ինչից` ընթացակարգը հստակ է` արտակարգ ռեժիմի ավարտից հետո, եռօրյա ժամկետում հանրապետության նախագահը պետք է նշանակի հանրաքվեի օր՝ այն կկայանա ամենաշուտը օգոստոսին:

2․ «Հրապարակ» թերթը գրում է, որ ապրիլի 13-ին զավեշտալի դեպք է տեղի ունեցել Երևան-Էջմիածին մայրուղում: Ոստիկանները կանգնեցրել են գեներալ Մանվել Գրիգորյանի դստեր ավտոմեքենան, որն ուղևորվելիս է եղել Երևան:

Հարցին, թե ուր է գնում, գեներալի դուստրը պատասխանել է՝ Երևան, շան կեր գնելու,  քանի որ շունն Էջմիածնի կերը չի ուտում:

Ի վերջո, ոստիկանները թույլ չեն տվել գուրման շան տիրոջը Երևան գնալ, ու նա ստիպված վերադարձել է Էջմիածին:

3․ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ Սյունիքի մարզի Սիսիանի ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Մուրադյանի գործողությունների մասով քրեական գործ է հարուցվել:

Ապրիլի 4-ին Սիսիան քաղաքում ոստիկանները կանգնեցրել էին ավագանու անդամներից մեկին, պահանջել տեղաշարժի թերթիկ։ Որոշ ժամանակ անց, Սիսիանի ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Մուրադյանը և մի քանի ոստիկաններ գնացել էին քաղաքացու աշխատանքի վայրը և ծեծի ենթարկել նրան, հորը և բարեկամին, ով փորձել էր նկարահանել ոստիկանների անօրինական գործողությունները:

Դրանից երկու օր անց` ապրիլի 6-ին, Սիսիան քաղաքի բնակիչ Գառնիկին բերման են ենթարկել ոստիկանության Սիսիանի բաժին գողության կասկածանքով: Ըստ քաղաքացու, ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարը՝ իր աշխատասենյակում, ծեծի է ենթարկել իրեն` պահանջելով տալ խոստովանական ցուցմունք։

4․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ գլխավոր դատախազի մտերիմ, դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Արսեն Մարտիրոսյանի բնակարանի թալանի գործը մտել է դատարան: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ դատախազի բնակարանի թալանի գործով մեղադրյալի աթոռին են հայտնվել 4 անձ՝ Սամվել Հասանյանը, Գևորգ Մանուկյանը,Անդրանիկ Առաքելյանը և Արմեն Հարությունյանը։ Նրանցից կալանքի տակ է գտվում միայն Սամվել Հասանյանը:

Սա այն գործն է, որի քննությունից ամեն կերպ խուսափում էր դատախազ Արսեն Մարտիրոսյանը: Նա ՀՀ քննչական կոմիտեի կողմից ուղարկված հրավեր-ծանուցումներով հարցաքննության չէր ներկայանում և որևէ պատճառաբանություն չէր էլ ներկայացնում: Ու այս գործով հիմա դատավոր Սուսաննա Գզոգյանը պետք է որոշում կայացնի:

Նշվում է, որ Արսեն Մարտիրոսյանն  ի նշան գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հավատարմության, նշանակվել է ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործով մեղադրող դատախազ:

5․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ Արցախի նախագահի ընտրությունները կայացան. Արայիկ Հարությունյանը, որ առաջին փուլում ստացել էր 49,26 տոկոս ձայն, երկրորդ փուլում ստացել է նախնական հաշվարկով մոտ 88 տոկոս քվե` ընտրվելով Արցախի հանրապետության նախագահ:

Ուշագրավ է, որ ընտրություններից հետո Արայիկ Հարությունյանը լուսացրել է Արցախում, իսկ Մասիս Մայիլյանն արդեն Երևանում է, որտեղ կմնա մի քանի օր: Ըստ ամենայնի, հետագա իր գործունեության մասով որոշակի ճշգրտումներ անելու անհրաժեշտություն ունի:

6․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ Արցախի նախագահական ընտրություններում դիտորդություն անելու նպատակով ՀՀ ԱԺ-ից մեկնել էին չորս պատգամավոր՝ պատվիրակության ղեկավար Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ։ Նրանք են՝ Հրաչյա Հակոբյանը, Սիսակ Գաբրիելյանն ու Արտյոմ Ծառուկյանը։

Նկատենք սակայն, որ մարտի 31-ին տեղի ունեցած համապետական ընտրություններում Ազգային ժողովի ավելի մեծ թվով պատգամավորներ էին մեկնել դիտորդական առաքելություն իրականացնելու։ Մասնավորապես, այս անգամ Արցախ չեն մեկնել Անի Սամսոնյանը, Արմեն Փամբուխչյանը, Արթուր Դալլաքյանը, Համազասպ Դանիելյանը, Ռուստամ Բաքոյանը։ Այս անգամ մեկնած պատգամավորները ևս կորոնավիրուսի թեստ էին հանձնել։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը թերթի հետ զրույցում նշել է, թե այս անգամ Արցախ չմեկնելն իր անձնական որոշումն է եղել, հրաժարվել մեկնել՝ սոցաջակցության ծրագրերի խորհրդատվական սշխատանքները համակարգելու պատճառով։

Թերթի տեղեկություններով, ավելի փոքր թվով պատգամավորների Արցախ մեկնելը կապված է նաև կորոնավիրուսի ու Արցախում հայտարարված արտակարգ իրավիճակի հետ։

7․ «Հրապարակ» թերթը գրում է, որ Երևանում կարանտինի մեջ է մոտ 1000 հոգի, 700-ին մոտ` Ծաղկաձոր-Աղավնաձորում, Տավուշում կան մեկուսացվածներ:

Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ մեծամասնության մոտ հիվանդության սեգմենտները բացակայում են, 150 հոգուց մոտ 10-12-ն են հաստատվում․ միջին ցուցանիշն այդքան է։

Ավելի նուրբ խնդիր կա, այսպես ասած` փոխհարաբերությունների մասով։ Մարդիկ կան, որ չեն ցանկանում մնալ կարանտինում, մեկուսացմանը չեն դիմանում՝ վիճում են, կոպտում, երբեմն անթույլատրելի վարքագիծ դրսևորում, կա, որ փորձում են փախչել, թույլ չենք տալիս, անգամ բժիշկներից մեկի վրա փորձել էին դանակ հանել, որ թույլ տա դուրս գան․․․:

8․ «Հրապարակ» թերթը գրում է, որ երկուշաբթի օրը նախատեսված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը չի կայացել. արտահոսքեր լինելու պատճառով որոշել են այլևս չհավաքվել, որ մանրամասները մամուլում չհայտնվեն:

Նույն օրը «Իմ քայլի» հանձնաժողովականները քննարկում են արել՝ առանց ընդդիմադիրների։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+