Այս պահին քաղաքացին չի կարող իր սրտի հանգստության համար թեստավորվել, քանի որ այն արվում է ըստ ցուցումի: Թեստավորումը բարդ, ժամանակ պահանջող պրոցես է, որը պետք է արվի միայն ցուցումներով: Այս մասին «Ազատության» եթերում հայտարարել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Սակայն մենք նախնական տեղեկություններ ունենք, որ որոշ լաբորատորիաներ կարող են սկսել վճարովի թեստեր անել: Խոսքը վերաբերում է ՊՇՌ թեստերին, ոչ թե արագ թեստերին: Հնարավոր է, որ այդպիսի վճարովի հետազոտություններ ներդրվեն Հայաստանում, արվեն հոգու հանգստության համար»,-ասաց նախարարը:
Ամեն դեպքում Թորոսյանի խոսքերով, պետք է հասկանալ, թե որքանով է դա արդյունավետ, քանի որ թեստը կարող է այդ պահին բացասական պատասխան ունենա, սակայն հաջորդ օրը քաղաքացին վարակվի, ուստի այդ տրամաբանությամբ հոգու հանգստության համար պետք է ամեն օր թեստավորվել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







