ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը այսօր՝ ապրիլի 13-ին, Ազգային ժողովում արտակարգի դրությունը երկարաձագելու հարցի քննարկման ժամանակ ներկայացրեց, թե երկրում վարակի տարածման տեմպերն ինչպիսին կլինեին, եթե դրանք կանխելու ուղղությամբ չձեռնարկվեր որևէ քայլ։
«Տվյալ մոդելի հիմանական եզրակացություններն այն են, որ վարակի տարածման արագությունը 2,4-ի է հավասար։ Այսինքն՝ մեկ մարդը պետք է վարակեր միջինում 2․4 հոգու և պոտենցյալ վարակակիրների թիվը պիկին է հասնում առաջին դեպքի արձանագրումից հետո մոտ 75-ից 80 օր հետո։ Այս իմաստով մենք գտնվում ենք մոտավորապես 50 օրվա շրջանում։ Այդ կետում միաժամանակյա վարակվածների թիվը կհասներ բնակչության 89 տոկոսի։ Հոսպիտալացման ծանրագույն դեպքերի թիվը Երևանում կհասներ 8200-ի, միաժամանակ Երևանում վարակված կլիներ 110․000 մարդ»,- ասաց Ավինյանը՝ հավելելով, որ այս դեպքում առողջապահական համակարգը ի վիճակի չէր լինում արձագանքելու համավարակին նույնիսկ ընթացիկ դեպքերը սպասարկելու առումով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







