ԱՄՆ-ն առաջին տեղում է կորոնավիրուսի պատճառով մահացածների թվով՝ 18.860 մարդ, РИА новости-ի փոխանցմամբ՝ հայտնում է Ջոն Հոփկինսի համալսարանը։
Նշենք, որ նախկինում մահացությունների ամենամեծ թիվը եղել է Իտալիայում։ Վերջին տվյալներով՝ Իտալիայում COVID-19-ից 18.849 մահվան դեպք է գրանցվել։
Ավելին, ԱՄՆ-ում վարակվածների ընդհանուր թիվը արդեն գերազանցել է կես միլիոնը, Իտալիայում կա շուրջ 148 հազար վարակված:
Ամենածանր իրավիճակը Նյու Յորքում է: Ինչպես ասել է նահանգապետ Էնդրյու Կուոմոն, ամեն օր Նյու Յորքում մահանում է կորոնավիրուսով վարակված 700 մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իր հերթին հայտնում է աշխարհում 1,61 միլիոն վարակվածի և գրեթե հարյուր հազար մարդու մահվան մասին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







