Աշխարհի 47 երկրներում ներկա պահին կա 1870 ՀՀ քաղաքացի, որոնք ցանկանում են վերադառնալ Հայաստան: Այս մասին այսօր Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Առաջին շրջանում, հիշում եք, որ մենք անմիջապես սկսեցինք դիմել մեր քաղաքացիներին, որպեսզի դադարեցնեն իրենց ճամփորդություններն ու վերադառնան Հայաստան: Որոշ մասն արձագանքեց: Եվ մենք մարտի 1-ից ի վեր ունենք ՀՀ վերադարձած 63 322 քաղաքացի: Մենք ինքներս կազմակերպեցինք մեր քաղաքացիների վերադարձը Իտալիայից՝ օգնելով տոմսերի ձեռքբերման հարցում, օգնելով գտնել վերադարձի լավագույն ճանապարհը, համագործակցելով տարբեր երկրների մեր գործընկերների հետ»,- նշել է Մնացականյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







