Մինչ այսօր կորոնավիրուսից մահացած ոչ մի պացիենտների հերձում չի իրականացվել՝ հատուկ ինֆեկցիոն պահանջներին համապատասխանող դիահերձարան չունենալու պատճառով։ Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Հերձում չի իրականացվել, որպեսզի չվտանգենք անձնակազմին։ Հետևել ենք միջազգային կառույցների բոլոր խորհուրդներին և մենք դրա համար հատուկ օրենսդրական փոփոխություններ ենք իրականացրել»,- ասաց Արսեն Թորոսյանը։
Նախարարը տեղեկացրեց, որ աշխատանքներ ենք տանում կորոնավիրուսից մահացած անձանց համար Հայաստանում հատուկ չափանիշների համապատասխանող դիահերձարան կկառուցելու ուղղությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







