Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրած ասուլիսին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոր տվյալներ հայտնեց կորոնավիրուսից բուժվող քաղաքացիների առողջական վիճակի մասին։
Նախարարը նշեց, որ այս պահին ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 8 պացիենտ, իսկ ծանր վիճակում՝ 40 պացիենտ։
Հիշեցնենք, ոչ Հայաստանում ապրիլի 10-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 937 է, արձանագրվել է մահվան 12 դեպք: Կորոնավիրուսից ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 11-ով և գումարային բուժվածների թիվը դարձել է 149:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







