ՀՀ Կառավարության նիստի մեկնակին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ երեկ իրականացվել է կորոնավիրուսի 236 թեստ, որից դրական է եղել 28-ը։
«Շաբաթվա սկզբից պահպանում ենք զգուշավոր լավատեսությունը»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ ևս 24 անձ բուժվել է։
Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ սպասում են մեկուսացումից դուրս եկածների և բուժվածների թվի աճ։
«Վաղվանից պիտի ստեղծենք օրական 1000 թեստի հնարավորություն։ Առաջին փուլում հնարավոր է 1000 հնարավոր չլինի անել, սակայն առողջապահության նախարարի հետ քննարկումների արդյունքում որոշեցինք, որ պետք է թեստավորվեն ցուցում ունեցող անձինք՝ վարակակիրների հետ շփվող բուժաշխատողները, թոքաբորբով հիվանդներն ու վիրուսային հիվանդություններ ունեցողները»,- նշեց Փաշինյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







